Winning entries could not be determined in this language pair.There were 2 entries submitted in this pair during the submission phase. Not enough entries were submitted for this pair to advance to the finals round, and it was therefore not possible to determine a winner.Competition in this pair is now closed. |
Հատված Անրի Մյուրժեի «Տեսարաններ երիտասարդության կյանքից» գրվածքից Նշանակված օրը կոմս Ուլրիկ դը Ռուվրի բնակարանը պատրաստ էր: Ուլրիկն այդտեղ հենց նույն երեկոյի համար հանդիպում նշանակեց Փարիզի երեք ամենահայտնի բժիշկների հետ: Հետո նա վազեց Ռոզետին բերելու: Մի ժամ առաջ Ռոզետը մահացել էր: Ուլրիկը վերադարձավ իր նոր բնակարանը, որտեղ իր հին բարեկամ Տրիստանը, որին նա կանչել էր տվել, երեք բժիշկների հետ միասին իրեն էր սպասում: —Դուք կարող եք հեռանալ, պարոնայք, —ասաց նրանց Ուլրիկը: Անձը, որի համար ես ձեզ հետ ուզում էի խորհրդակցել, այլևս ողջ չէ: Տրիստանը, մենակ մնալով կոմս Ուլրիկի հետ, չփորձեց մեղմել նրա ցավը, բայց եղբոր պես կողքին կանգնեց վշտի պահին: Նա էր, որ Ռոզետի համար արված շքեղ թաղումը ղեկավարեց, ի մեծ զարմանս ամբողջ հիվանդանոցի: Նա էր, որ գնեց երիտասարդ աղջկա՝ իր հետ բերած իրերը, որոնք նրա մահից հետո հիվանդանոցի վարչության սեփականությունն էին դարձել: Այդ իրերի մեջ էր գտնվում նաև փոքրիկ կապույտ շրջազգեստը, միակը, որ մնացել էր խեղճ հանգուցյալին: Նա նաև հոգաց, որ Ռոզետի հետ միասին ապրած ժամանակվա Ուլրիկի ունեցած կահույքը տեղափոխվեր նրա նոր բնակարանի սենյակներից մեկը: Միայն մի քանի օր հետո էր, որ Ուլրիկը, որոշած լինելով մեռնել, մեկնում էր Անգլիա: Սրանք էին այս անձի հետ պատահած դեպքերը Կաֆե դե Ֆուեի սրահները նրա մտնելուց առաջ: Ուլրիկի ժամանումը մի մեծ շարժում առաջացրեց հավաքվածների մեջ: Տղամարդիկ վեր կեցան և բարձր հասարակությունում ընդունված քաղաքավարի ողջույն հղեցին նրան: Ինչ վերաբերվում է կանանց, ապա նրանք գրեթե ամաչած կոմս Դե Ռուվրին հինգ րոպե պահեցին լկտիության հասնող իրենց հետաքրքրասեր հայացքների տարափի տակ: — Դե, իմ թանկագին հանգուցյալ,— ասաց Տրիստանը, Ուլրիկին Ֆանիի կողքին նախապես պատվիրած տեղում նստեցնելով,— մի կենացով հայտարարեք ձեր մուտքը ողջերի աշխարհ: Տիկինը,— ավելացրեց Տրիստանը, ցույց տալով իր դիմակի տակ անշարժացած Ֆաննիին,— տիկինը Ձեզ հետ հավասար կխմի: Իսկ Դուք,—երտասարդ կնոջ ականջին ցածր ձայնով ասաց նա,—իմ խորհուրդը մի մոռացեք : Ուլրիկը մինչև պռունկը լցված մի գավաթ վերցրեց և բացականչեց. —Ես խմում եմ... —Մի մոռացեք, որ քաղաքական կենացները արգելված են ,—գոչեց Տրիստանը: —Ես խմում եմ Մահվան կենացը, իր դիմակավոր հարևանուհուն ողջունելուց հետո, գավաթը շուրթերին մոտեցնելով ասաց Ուլրիկը: —Իսկ ես,—իր հերթին խմելով պատասխանեց Ֆաննին,—ես խմում եմ երիտասարդության, սիրո կենացը: Եվ ամպ պատռող կայծակի պես հրեղեն մի ժպիտ բոցավառվեց նրա թավշյա դիմակի տակ: | Entry #20770 — Discuss 0 — Variant: Not specified
|
Նշված օրը կոմս Ուլրիխ դե Ռուվրի բնակարանը պատրաստ էր : Այդ նույն երեկո ՈՒկրիխն այնտեղ հանդիպում նշանակեց Փարիզի ամենահռչակավոր բժիշկներից երեքին: Այնուհետև նա շտապեց՝ Ռոզեթին գտնելու: Ռոզեթը մահացել էր մեկ ժամ առաջ: Ուլրիխը վերադարձավ իր նոր բնակարան, որտեղ իրեն սպասում էր իր հին ընկեր Տրիստանը, ում ինքն էր հրավիրել: Տրիստանը սպասում էր նրան երեք բժիշկների հետ միասին: - Կարող եք լքել իմ բնակարանը, պարոնա՜յք, - ասաց Ուլրիխը վերջիններիս: Այն անձը, ում համար ես ցանկանում էի ձեզ հետ խորհրդակցել, այլևս գոյություն չունի: Միայնակ մնալով կոմս Ուլրիխի հետ՝ Տրիստանը չփորձեց մխիթարել իր ընկերոջը, այլ եղբայրաբար միացավ նրա ցավին: Նա էլ փայլուն կերպով վարեց Ռոզեթի հուղարկավորության արարողությունը՝ ի զարմանս ողջ հիվանդանոցի: Նա գնեց այն իրերը, որոնք երիտասարդ կինն իր հետ բերել էր, և որոնք իր մահվանից հետո դարձել էին վարչության սեփականությունը: Այդ իրերը շարքում էր կապույտ շրջազգետը. միակ շրջազգեստը, որը հանգուցյալն իր հետ տարավ: Ռոզեթի հետ ապրելու ընթացքում Ուլրիխն իր հին կահույքը տեղափոխել էր իր նոր բնակարանի մի սենյակ: Դրանից քիչ ժամանակ էր անցել, երբ Ուլրիխը, մահվան որոշումն ընդունած, մեկնում էր Անգլիա: Այսպիսին էր այս անձի անցյալը այն ժամանակ, երբ նա մուտք էր գործում Ֆուա սրճարանի սրահ: Ուլրիխի ժամանումը մեծ իրարանցում առաջացրեց ժողովում: Տղամարդիկ ոտքի կանգնեցին և քաղքենի մարդկանց հարիր կերպով նրան ջերմորեն ողջունեցին: Ինչ վերաբերում է կանանց, նրանց անթաքույց հայացքների ներքո Ուլրիխն իրեն շփոթված ու անհարմար զգաց: -Դե՜, հարգարժան հանգուցյալ, - ասաց Տրիստանը Ուլրիխին՝ նրան նստեցնելով Ֆաննիի կողքին նրա համար նաաատեսված տեղում, - ձեր մուտքը կենդանի մարդկանց կողքին կենաց բարձրացնելով նշեք: Տիկինը ձեզ կաջակցի, - ավելացրեց Տրիստանը՝ մատնանշելով իր դիմակի ներքո անշարժացած Ֆաննիին: Իսկ դուք,- շշնջաց նա երիտասարդ կնոջ ականջին, մի՜ մոռացեք իմ խորհուրդը: Ուլրիխը՝ բերնեբերան լցրաս իր մեծ բաժակը ձեռքին, բացականչեց. - Ես խմում եմ ... - Մի՜ մոռացեք, որ քաղաքական կենացներն արգելված են, - նրան բարձրաձայնեց Տրիստանը: - Խմում եմ մահվան համար, -իր դիմակավոր հարևանուհուն ողջունելուց հետո ասաց Ուլրիխը՝ բաժակը մոտեցնելով շրթներին, - Իսկ ես, - ասաց Ֆաննին՝ բարձրացնելով իր բաժակը, - ես խմում եմ երիտասարդության և սիրո համար: Եվ ամպերը փարատող կայծակի նման մի չքնաղ ժպիտ երևաց իր թավշյա դիմակի ներքո: | Entry #22283 — Discuss 0 — Variant: Not specified
|